ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Մշակվում են կարևոր փաստաթղթեր՝ հայ-հնդկական համագործակցության

Մշակվում են կարևոր փաստաթղթեր՝ հայ-հնդկական համագործակցության
08.09.2015 | 19:04

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի կրթական համագործակցությանն առնչվող երեք փաստաթղթեր, որոնք մշակվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Հաշվի առնելով հայ-հնդկական կրթական կապերի շարունակական ամրապնդումը՝ նախարարությունը մշակել է ավարտական փաստաթղթերի ու կրթական աստիճանների փոխճանաչման հանաձայնագրի նախագիծը և հայ-հնդկական կրթական համագործակցության նոր ծրագիրը: ՀՀ ԿԳ նախարարն ու դեսպանը քննարկել են նաև բարձրագույն բժշկական կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանչման համաձայնագրի մշակմանն առնչվող մի շարք հարցեր: Հնդկաստանի դեսպանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին է փոխանցել նոյեմբերին Դելլիում կայանալիք կրթության նախարարների միջազգային գագաթաժողովին մասնակցելու հրավեր:

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ